Ներքին 1 ժամ առաջ - 16:00 31-10-2026

Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Oragir. News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով խորհրդարանում օրեր առաջ տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքին, նշեց, որ սադրանքների շարժառիթը կապված է արտաքին քաղաքական ձախողումների և խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ. «Եվ քանի որ այս իշխանությունը հայտնվել է լրջագույն փակուղում, մասնավորապես՝ խաղաղության պայմանագիրը վտանգված է, որովհետև Ադրբեջանը դեդլայն է սահմանել և թույլ չի տալիս այս իշխանությանը ժամանակ ձգել, իսկ իշխանությունը չունի անհրաժեշտ սահմանադրական ձայներ նախագիծը խորհրդարանում անցկացնելու համար, իրենք գնում են և գնալու են սադրանքների»,- ասաց նա:

Բանախոսի դիտարկմամբ՝ տեղի ունեցած բախման առանցքային թիրախներից մեկը եղել է ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը, ում գործունեությունը լրջորեն անհանգստացնում է գործող վարչակազմին. «Որովհետև Նիկոլի հաջորդ օրվա հայտարարությունից («դուրսպրծուկ» և այլն, որ ուղղված էր Էդգարին), ակնհայտ է, որ Էդգարը այն միակ գործիչն է ԱԺ-ում, որ լրջագույն իր ելույթներով, իր հարցադրումներով, իր վերլուծություններով լրջագույն դիսկոմֆորտ է պատճառում ռեժիմին։ Նպատակն էր Էդգարին ներքաշել, նախ՝ ծեծել, նվաստացնել»։

Զոհրաբյանը հավելեց, որ Ղազարյանը, ամենայն հավանականությամբ, գիտակցել է լիակատար սցենարը, ուստի և հեռու է մնացել բացահայտ ֆիզիկական բախումից: Ըստ նրա՝ իշխանության վերջնական նպատակը պատգամավորին մանդատից արագացված կարգով զրկելն է. «Խնդիր է դրված նաև ցանկացած գնով Էդգար Ղազարյանի ձեռքից վերցնել պատգամավորական մանդատը, որի հարցը իրենք լուծելու են․ գիտեք՝ քրեական գործ կա Էդգարի մասով, դա արդեն մտել է ուժի մեջ, Վճռաբեկն ու Վերաքննիչը արագ կանցկացնեն»:

Խոսելով իշխանության հեռահար ծրագրերի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի կողմից դրված պարտադիր պայման է, ինչի համար իշխող ուժին պակասում է ընդամենը 6 պատգամավորական ձայն: Նրա կանխատեսմամբ՝ ձայները չստանալու դեպքում երկիրը կտանեն արտահերթ ընտրությունների, որտեղ կկիրառվի ընդդիմությանը չեզոքացնելու կոշտ մոդել. «Արտահերթ ընտրության ժամանակ էլ, դատելով իրենց լեքսիկոնից («գործակալ ուժեր», «լրտես ուժեր»), պարզապես թույլ չեն տալու ոչ «Ուժեղ Հայաստանին», ոչ «Հայաստան» դաշինքին, ոչ էլ «Բարգավաճ Հայաստանին»՝ կնքելու են «Կրեմլի շպիոն», «ռուսի ագենտուրա» և ուղղակի թույլ չեն տալու նրանց մասնակցությունը ընտրությանը, այսինքն՝ կրկնելու են մոլդովական սցենարը»։

Հարցին, թե հնարավո՞ր է այս ամենը արվում է նաև Բաքվին ինչ-որ բան ցուցադրելու համար, Զոհրաբյանը պատասխանեց, որ խնդիրը համալիր է, և Փաշինյանը չի կարող Ալիևին ձայների պակասով պայմանավորված հետաձգումներ պարտադրել։ Փոխարենը՝ իշխանությունը կարող է գնալ փողոցային ծայրահեղ քայլերի՝ հանրությանը հանելով ընդդիմադիրների դեմ։
«Ես չեմ բացառում, որ Նիկոլը կազմակերպի նոր հոկտեմբերի 2, ժողովրդին բերի Ազգային ժողովի վրա, ասի՝ «ահա այս մարդիկ են խանգարում, չեն ուզում, որ լինի խաղաղություն, ուզում են, որ լինի պատերազմ, ուզում են, որ ձեր որդիները զոհվեն», և փորձի այդպես ճնշում գործադրել ընդդիմության վրա: Հենց Նիկոլը նախաձեռնի փողոցային ակցիաներ՝ ընդդիմությանը ճնշելու համար»,- կարծիք հայտնեց նա:

Ամփոփելով խոսքը՝ քաղաքական գործիչը նկատեց, որ քանի դեռ սահմանադրական հանրաքվեի և Բաքվի պահանջների հարցը լուծված չէ, խորհրդարանում նմանատիպ ագրեսիվ տեսարաններն ու պրեսինգը կրելու են շարունակական բնույթ, քանի որ ռեժիմին օդի ու ջրի պես անհրաժեշտ են ընդդիմության ձայները։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան