Ներքին 55 րոպե առաջ - 15:00 31-10-2026

Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ի տաղավարում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ներկայացրել է Հայաստանում խմելու և ոռոգման ջրի աղտոտվածության, պետական կառույցների անպատասխանատվության և հանրային առողջությանը սպառնացող աղետալի իրավիճակ մասին:

ՀԿ նախագահի խոսքով՝ Հայաստանում խմելու ջրի որակը դեռևս կարգավորվում է 2002 թվականի հնացած սանիտարական նորմերով։ Թեև 2023 թվականին նախարարի ստորագրությամբ հաստատվել է ջրի որակի նոր իրավական ակտ, դրա կիրառումը դիտավորյալ հետաձգվել է մինչև 2027 թվականը։

«Առողջապահության նախարարությունը սահմանել է, թե որն է լավ որակի ջուրը, սակայն քաղաքացիներին առաջարկում է այն խմել միայն 2027 թվականից»,— ասում է բանախոսը։

Ամենավտանգավոր բացահայտումը, սակայն, թաքնված է հենց այդ նոր նորմատիվների մեջ. նոր փաստաթղթով սնդիկի թույլատրելի քանակը ջրում ավելացվել է 2 անգամ։ Թե ինչ գիտական հիմնավորմամբ է կրկնապատկվել թույլատրելի թույնի չափաքանակը, նախարարությունը հստակ պատասխան չի տվել՝ սահմանափակվելով միայն ԵԱՏՄ և միջազգային ցուցանիշներին ընդհանրական հղումներ անելով, առանց տեղական ջրերի որևէ հատուկ ուսումնասիրության։

«Նախարարության պաշտոնյաները սպորտային համազգեստով քայլերթեր են անում ու հոլովակներ (reels) նկարում առողջ ապրելակերպի մասին, մինչդեռ նախ պետք է ապահովեն, որ երեխաները մաքուր ջուր խմեն»,- աում է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև

Ձեզ գուցե հետաքրքրի