Ներքին 4 տարի առաջ - 17:13 18-04-2022

Էդպես չի, որ կարող ենք ասել՝ ծեծել է կամ չի ծեծել. միջադեպ է եղել, Սերգեյ Բագրատյանի որդին ազատության մեջ է. փաստաբան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, կալանավորված չէ, ոչ էլ կալանքի միջնորդության հարց կա: Նա ազատության մեջ է: Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Շանթ Բագրատյանի փաստաբան Հրանտ Անանյանը. «Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, այս պահին կատարվում է նախաքննություն»:

Փաստաբանն ասաց, որ նախաքննական գաղտնիքի շրջանակներում չի կարող նշել, թե ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Բագրատյանին:

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ 27-ամյա Շանթ Բագրատյանը կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Հարցին՝ իր պաշտպանյալն ընդունո՞ւմ է մեղադրանքը, պաշտպանը պատասխանեց, որ մեղադրանքը չի ընդունում. «Բայց հանգամանքները գիտե՞ք ինչպիսին են՝ ոչ «սև» են, ոչ «սպիտակ», էդպես չի, էլի, որ կարող ենք ասել՝ ծեծել է կամ չի ծեծել: Միջադեպ է եղել: Առայժմ այսքանը կարող եմ ասել: Մի քանի օրից ավելի հանգամանալի կարող ենք անդրադառնալ գործին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան