Ներքին 2 ժամ առաջ - 15:24 31-10-2026

Երևանում կայացած COP17-ում շուրջ 50 որոշում է ընդունվել․ Մաթևոսյանն ամփոփել է արդյունքները

Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում։ Այս մասին COP17-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մաթևոսյանը` հավելելով, որ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։

«Խոսքը նաև այն հարցերի մասին է, որոնց հաստատմանն ու ընդունմանը երկար ժամանակ սպասում էին, որոնց ուղղությամբ բազմաթիվ փորձեր էին արվել, և որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել։ Պատկերացրեք՝ լիովին հնարավոր էր, որ այդ հարցերն այդպես էլ չհաստատվեին»,- ասաց Մաթևոսյանը։

Համաժողովի նախագահի խոսքով` աշխատանքների ընթացքում բազմաթիվ գործընթացներ են իրականացվել, որոնք տեսանելի չեն հանրությանը։ Մաթևոսյանը, անդրադառնալով կենսաբազմազանության պահպանությանն ու այդ ուղղությամբ ընդունված որոշումներին, նշեց, որ քննարկված բոլոր հարցերն այս կամ այն կերպ առնչվում են կենսաբազմազանությանը։

«Եթե քննարկում ենք բյուջետային հարցերը, որոնք, հավանաբար, հանրության համար ամենաքիչ հետաքրքրություն ներկայացնող թեմաներից են, միևնույն է, դրանք նույնպես ծառայում են կենսաբազմազանության պահպանության նպատակին։ Դրանք անհրաժեշտ են համապատասխան կառույցների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար»,- հավելեց նախարարը։

Նշենք նաև, որ COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում էր Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
18:00 Նիկոլ Փաշինյանն ունի՞ ապօրինի գույք, թե՞ ոչ․ դատախազությունն անգամ չի քննել