Ներքին 56 րոպե առաջ - 17:44 31-10-2026

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով, իր ֆեյտբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքական (ու ոչ միայն) բառապաշարում կան բառեր, հասկացություններ, որոնք անհամատեղելի են գործող ռեժիմի հետ:

Նահատակություն, հայրենիք, հող, նվիրում, բարոյականություն, արժեք, ազգային, մարդ և, վերջապես, բանակ:

Գործող վարչախմբի համար այն գործիչները, անհատները, ուժերը, որոնք ասոցացվում են այս ամենի հետ, դառնում են մերժելի, խոցելի և վտանգավոր:

Եթե ինձ հարցնեն, թե ինչն էր առաջին հերթին կապում Սերժ Սարգսյանին ու Վազգեն Սարգսյանին, ապա առաջինը թերևս կասեի՝ բանակը, գաղափարը, մարդկային արժեքները, ազգայինն ու այդպես շարունակ:

Ե՛վ Վազգեն Սարգսյանի՝ նախկինում հնչած ելույթ-կենացներում, և՛ Սերժ Սարգսյանի՝ սպարապետի մասին հնչեցված մտքերում ամեն ինչ կառուցված է նկարագրածս հասկացությունների վրա:

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով:

Մյուս կողմից՝ զարմացած եմ Սերժ Սարգսյանի դեմ արհեստական լարվածություն հրահրողներից և տարաբնույթ կեղծիքներ կապողներից, որովհետև մինչև հիմա չեն գիտակցել, որ դրա նախաձեռնողներն ու հրահանգողները դրանից ավելի են տուժում, քան Սերժ Սարգսյանը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը