Քորթնի Քարդաշյանի որդին կասկածել է, որ մայրը տեսախցիկների համար է մայրամուտով հիանում։
«The Kardashians» ռեալիթի շոուի հոկտեմբերի 29-ի դրվագում Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, կատակով մեղադրել է մորը՝ տեսախցիկների առաջ գեղեցիկ տեսարան վայելելու ձևացնելու մեջ։
Երբ Քորթնին 23 ամսական որդուն՝ Ռոքիին, դուրս է բերել Փալմ Սփրինգսի մայրամուտը դիտելու, Ռեյնը հարցրել է՝ ինչ է անում։ «Դու երբեք նման բան չես անում։ Դու սա անում ես միայն տեսախցիկների համար»,- ասել է տղան՝ մատնացույց անելով նկարահանող խմբին։
Քորթնին պատասխանել է, որ պարզապես դուրս էր եկել մաքուր օդ շնչելու և տեսարանով հիանալու, իսկ նկարահանող խումբն իրեն պատահաբար է գտել։ Հասկանալով, որ գուցե սխալվել է՝ Ռեյնը նայել է տեսախցիկին և կատակով արձագանքել․ «Օ՜, գրողը տանի»։