Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 22:45 30-10-2026

Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մասնակցել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովին։

Ղազախստանի նախագահը ԹՊԿ-ն անվանել է «եզակի կազմակերպություն», որի նպատակն է հզորացնել թյուրքական աշխարհի դիրքերը՝ հարգելով եղբայրական երկրների ազգային ինքնիշխանությունը։

Նրա խոսքով՝ իրենք ձգտում են զարգացնել համերաշխությունը թյուրքական աշխարհում։ Նա շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։ Տոկաևը նշել է, որ Էրդողանի վարած քաղաքականության շնորհիվ զարգացել է Թուրքիայի սոցիալ-տնտեսական ներուժը, իսկ երկրի միջազգային հեղինակությունն աճել։

«Ավելի քան 100 տարվա ընթացքում Թուրքիան դարձել է աշխարհի կարևորագույն երկրներից մեկը։ Այն միջազգային անհավանական հեղինակություն ունեցող երկիր է ու համաշխարհային մակարդակով շատ ուժեղ դիրք և տարածաշրջանային ու համաշխարհային ազդեցություն ունեցող երկիր է»,- նշել է Տոկաևը։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան