Ներքին 1 ժամ առաջ - 23:22 30-10-2026

Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը

Հայաստանն ընդգրկվել է սովի ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում։ Դրա մասին վկայում են 2026 թվականի Սովի համաշխարհային ինդեքսի տվյալները։
Հայաստանի ինդեքսը 5 միավորից ցածր է։

Նման ցուցանիշներ են արձանագրվել 24 երկրում, ներառյալ՝ Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլ երկրներում։

Ադրբեջանում սովի ինդեքսը կազմում է 5,5 միավոր, այսինքն՝ այդ երկրում ցուցանիշը փոքր-ինչ վատն է, քան Հայաստանում:

Ըստ հետազոտության՝ Հայաստանում թերսնվողների մասնաբաժինը կազմում է բնակչության 2,5%-ից պակասը, քաշի պակաս է նկատվում երեխաների 6,2%-ի շրջանում, աճի դանդաղումը՝ երեխաների 2,9%-ի շրջանում, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կազմում է 1%։

Ամենավատ ցուցանիշներն ունեն Սոմալին, Սուդանը, Բուրունդին, Հարավային Սուդանը և Եմենը։

Վարկանիշում ընդգրկվել է 122 երկիր։

Ամենից շատ դիտված