Մամուլ 51 րոպե առաջ - 08:36 27-10-2026

ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը՝ արտահերթի սցենարը կանխելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների հարցն իշխանական կուլիսներում, հատկապես ԱԺ խմբակցությունում, ավելի ակտիվ են քննարկում, քան ընդդիմադիր շրջանակներում։ Այստեղ խիստ մտահոգված են այն հեռանկարից, որ կարող են կորցնել մանդատն ու անհոգ կյանքը։

Մեր աղբյուրը չբացառեց այն, որ կգտնվեն ՔՊ-ականներ, ովքեր ընդդիմության հետ կմիանան՝ արտահերթի սցենարը կանխելու համար։

Բանն այն է, որ խորհրդարանը լուծարվելու եւ արտահերթ ընտրություն նշանակելու համար Փաշինյանը նախ պետք է հրաժարական տա, այլ ուժեր թեկնածուներ չպետք է առաջադրեն, եւ խորհրդարանը պետք է արձակվի․ սա՝ Փաշինյանի սցենարով։

Իսկ եթե ընդդիմությունը դեմ է դրան, ապա կարող են թեկնածու առաջադրել, եւ ճիշտ աշխատելու դեպքում չի բացառվում, որ որոշ ՔՊ-ականներ կողմ քվեարկեն, որպեսզի խորհրդարանը չարձակվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները