Ներքին 6 ժամ առաջ - 14:00 22-10-2026

Հրդեհային անվտանգության խախտումների պատճառով ՀՀ մի շարք մարզերում գազալցակայաններ են կապարակնքվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարնմի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Հացիկ, Արմավիր-Իսահակյան-Գյումրի խճուղի 𝟏 հասցեում «ԴԱՎՆԱՐ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ԱԳԼՃԿ-ում, գ. Արմավիրի 𝟏-ին փողոց, 𝟑𝟒 հասցեում «Ա.Եղիշյան» Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, Արագածոտնի մարզ, գ․ Ագարակ, 𝟗-րդ փողոց, թիվ 𝟓𝟐 հողամասում «Գազ-Պրոպան» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենազալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզ գ․ Արզնի, Երևան-Սևան մայրուղի 𝟏𝟔 և 𝟏𝟗 հասցեներում՝ «Պռոգազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայաններում և Սյունիքի մարզ, քաղաք Քաջարան, Խանջյան փողոց 𝟒-րդ շենքի հարևանությամբ գտնվող, «Ք. Հովակիմյան» Ա/Ձ-ի կողմից շահագործվող հեղուկ վառելիքի լցավորման կայանում։

Վերոնշյալ բոլոր լցակայաններում Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր օբյեկտները նաև կապարակնքել են։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի