Ներքին 4 տարի առաջ - 13:14 06-10-2022

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Գարեգին Խաչատրյանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը, հայտնում է ԱԻ նախարարության կայքը: Այն նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ՔՏՀԱՏՄ ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Գարեգին Գեղամի Խաչատրյանի թեկնածությունը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու Գ․ Խաչատրյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց իր աշխատանքային կենսագրությունը։ Այնուհետև Կառավարման խորհրդի անդամները ՏՄ ղեկավարի թեկնածուին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում իրականացվելիք գործունեության հետ։

Խորհրդի անդամները միաձայն հավանություն տվեցին Գ․Խաչատրյանի թեկնածությանը։

Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո թեկնածությունը ներկայացվեց ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի հաստատմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, հոկտեմբերի 5-ի 1157-Ա որոշմամբ Գարեգին Խաչատրյանին նշանակեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան