Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 8 ժամ առաջ - 10:58 22-10-2026

Կիրանցում հեռախոսի էկրանին գրվում է «Խեյրիմլի». վարչության պետի նշանածին կալանավորել են. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրանց գյուղի բնակիչները թերթին հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում` դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։

Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` հազիվ 25-30 տնից կազմված, իսկ 92-ից ի վեր առհասարակ գոյություն չի ունեցել, ոչ ոք, անգամ ժամանակին այնտեղ ապրած ադրբեջանցիները 30 տարի չեն հիշել դրա գոյության մասին: Դրա մասին առաջինը հիշեց եւ «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, իսկ 2024 թվականին` սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին»։
--
««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանին հեռացնել կուսակցությունից։

Իշխանական շրջանակներում կասկածներ են առաջացել, որ ՔՊ-ական համայնքապետը փորձել է քաղաքական «խաղեր տալ» իշխանության և ընդդիմության միջև՝ միաժամանակ պահպանելով իր դիրքերը իշխող կուսակցության ներսում։

Մասնավորապես, նախընտրական շրջանում Ստեփանյանը աջակցություն է ցուցաբերել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին, որ խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցի ընդդիմությունը։ Ահա և դրա համար էլ պատժվեց։
--
««Հրապարակ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան Հայկ Մարդյանը, որին մեղադրում են խարդախության ու հափշտակության գործով: Նրան տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։

Թերթի աղբյուրը հաղորդեց, որ նա կապվել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ, «խնդրել», որ իր նշանածի համար նորմալ պայմաններ ապահովեն ՔԿՀ-ում. «Շուտով դուրս կհանենք էդտեղից, մի քանի շաբաթվա պատմություն է ընդամենը»։
--

Ամենից շատ դիտված