Մամուլ 10 ժամ առաջ - 08:50 22-10-2026

Վարչության պետի նշանածին են կալանավորել․ «Հրապարակ»

««Հրապարակ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան Հայկ Մարդյանը, որին մեղադրում են խարդախության ու հափշտակության գործով: Նրան տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։

Ընդ որում՝ մեղադրանքը չի առնչվում նրա փաստաբանական գործունեությանը։ Կլարա Գասպարյանը նախարար Սրբուհի Գալյանի «լյուբիմչիկներից» է (փոխնախարար Գալյանի օգնականն է եղել):

Թերթի աղբյուրը հաղորդեց, որ նա կապվել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ, «խնդրել», որ իր նշանածի համար նորմալ պայմաններ ապահովեն ՔԿՀ-ում. «Շուտով դուրս կհանենք էդտեղից, մի քանի շաբաթվա պատմություն է ընդամենը»։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, որ վարույթներից մեկով Մարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, կատարվում է նախաքննություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված