Գյումրիում 70-ամյա Օֆելյա Գաբրիելյանն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ Տարիների ընթացքում նրա տունը կիսախարխուլ վիճակում է հայտնվել․ պատերը ճաքել են, տանիքը կաթում է, իսկ հատակն այնքան է փտել, որ վնասված հատվածները ստիպված են եղել թաքցնել գորգի տակ։
Տան իրական վիճակը ցույց տալով՝ տարեց կինը
Oragir.News-ի հետ զրույցում պատմել է առօրյա դժվարությունների մասին՝ ընդգծելով, որ տարրական կենցաղային պայմաններ չունի։
«Առնետների հետ ենք ապրում, տարրական պայմաններ չունենք»,- ահազանգել է 70-ամյա գյումրեցին։
Օֆելյա Գաբրիելյանի տան վիճակն ու ապրելու պայմանները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրում միայնակ կամ սոցիալապես անապահով տարեցների խնդիրներին, որոնք հաճախ ստիպված են լինում իրենց առօրյան անցկացնել կյանքի և առողջության համար վտանգավոր պայմաններում։
Իսկ տարեց կնոջ համար տունը, որը պետք է ապահով ու հանգիստ անկյուն լիներ, դարձել է ամենօրյա հոգսերի ու դժվարությունների աղբյուր։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան