Ներքին 3 ժամ առաջ - 19:20 17-10-2026

33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամկյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին շորթման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Ա․-ն և հայտնել, որ 2021 թվականին «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է 51-ամյա Քրիստինե Մ․-ի հետ, ով 2021-2022 թվականների ընթացքում տարբեր պատրվակներով խաբեությամբ իրենից վերցրել է 2-3 մլն դրամ գումար։ Այնուհետև վերջինիս դուստրը՝ Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սոնա Մ․-ն, ծանոթացրել է ոմն Անիի հետ, ով ներկայացել է որպես Քրիստինե Մ․-ի փաստաբան։

Վերջինս 2023-2026 թվականների ընթացքում Դավիթ Ա․-ից շորթել է գումար՝ հայտնելով, թե տեղյակ է, որ Դավիթը սեռական կապի մեջ է Քրիստինե Մ․-ի դստեր՝ Սոնա Մ․-ի հետ, և եթե գումար չտա, այդ մասին կհայտնի Քրիստինե Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ մեկ այլ դրվագով Անին իրենից գումար է շորթել՝ հայտնելով, թե Քրիստինե Մ․-ն սպանել է իր հորաքրոջը, իսկ Դավիթը հանդիսանում է նրա հանցակիցը։ Այդ հարցին «լուծում տալու» համար Դավիթ Ա․-ից և նրա մորից՝ Մարիետտա Յ․-ից, տունը գրավադրելու միջոցով, Դավթաշենի «Ամիօ» բանկում առձեռն ստացել է շուրջ 5 մլն 500 հազար դրամ գումար։

Ըստ Դավիթ Ա․-ի հաղորդման՝ ընդհանուր 2023-2026 թվականների ընթացքում ոմն Անին իրենից շորթել է շուրջ 25-30 մլն դրամ գումար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Անին հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Անի Հ․-ն։

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող