Արտաքին 4 ժամ առաջ - 09:54 17-10-2026

ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարում կանայք առաջատար դեր ունեն. Մոջթաբա Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկրի կանայք և աղջիկները առաջատար դեր են խաղում ճակատի գծից այն կողմ դիմադրության գործում՝ Իրանի վրա պարտադրված պատերազմի ընթացքում։

Այդ մասին նա հայտնել է Բուժքույրերի ազգային օրվա առթիվ ուղերձում, որը նշվում է ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, Մուհամմադ մարգարեի թոռնուհի Զեյնաբի ծննդյան օրը, հաղորդում է Mehr-ը:

Խամենեիի խոսքով՝ կանայք ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին, այդ թվում՝ քաղաքների և գյուղերի հրապարակներում, և զգալի ներդրում ունեն դիմադրության աջակցության գործում։

Նա ընդգծել է, որ Իրանի հակառակորդները, որոնք ձգտում են տառապանք պատճառել և ճնշել իրանցի ժողովրդին, ի վիճակի չեն դիմակայել այս լայնածավալ ուժին։

Գերագույն առաջնորդը առանձին ուշադրություն է դարձրել նաև բուժքույրերի աշխատանքին՝ նրանց անվանելով «ողորմածության հրեշտակներ» և հասարակության համար հույսի աղբյուր։ Նա նշել է, որ նրանց պարտականությունները չեն սահմանափակվում բուժմամբ․ բժշկական աշխատողները նաև օգնում են պացիենտներին հաղթահարել հոգեբանական և հուզական տառապանքները։

Խամենեին կոչ է արել առողջապահական համակարգի ներկայացուցիչներին ավելի մեծ ուշադրություն դարձնել բուժքույրերի կարիքներին, նրանց որակավորման բարձրացմանը, մասնագիտական մոտիվացիայի պահպանմանը և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովմանը։

Նրա խոսքով՝ բուժանձնակազմի աշխատանքը մեծ նշանակություն ունի հասարակության ֆիզիկական և հոգեկան առողջության համար։

Իրանի առաջնորդը նաև բարձր է գնահատել բուժքույրերի և այլ բժշկական աշխատողների աշխատանքը երկու պատերազմների ընթացքում, որոնք, Թեհրանի պնդմամբ, ԱՄՆ-ն և Իսրայելը սանձազերծել են երկրի դեմ և որոնք տևել են 12 և 40 օր։

Նա հարգել է այս հակամարտությունների ընթացքում զոհված բուժքույրերի հիշատակը և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան