Ներքին 1 օր առաջ - 13:53 16-10-2026

Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի անտառների պահպանման և վերականգնման ծրագրերը

Վրաստանում անտառների վերականգնումը, անտառտնկումն ընդգրկել են ավելի քան 7000 հա տարածք, և մինչև 2030 թվականը նմանատատիպ աշխատանք իրականացնելու ենք ևս 30 հազար հա-ի վրա:

Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Այսօր անտառային ծածկը Վրաստանում 1 մլն հա է կազմում, ինչը երկրի ամբողջ տարածքի 13 տոկոսն է: Դրանք պահպանված են կենսաբազմազանության միջազգային համաձայնագրերի և կոնվեցիաների շրջանակում:

Մասնավորապես, կենսաբազմազանության տեսանկյունից երկրի 26 տոկոսն է ընդգրկված հատուկ պահպանվող տարածքներում: Այս տարածքները միջազգայնորեն ճանաչված են, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված համաձայնագրերում և կենսառեզերվներում, ինչը մեզ համար լավ հնարավորություն է հետագա առաջընթացն ապահովելու համար:

Վրաստանը միտված է համաշխարհային հավակնությունների սպասարկմանը մինչև 2030 թվականը: Այս ամենը ենթադրում է արդյունավետ կառավարում և երկարաժամկետ պահպանություն: Մեր աշխատանքն անցում է կատարում զուտ պահպանությունից դեպի հարատևության երաշխավորում»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում