Արտաքին 2 տարի առաջ - 16:52 01-02-2024

Վրաստանի վարչապետ դարձավ Իրակլի Կոբախիձեն

Քիչ առաջ Իրակլի Կոբախիձեն ստանձնեց Վրաստանի վարչապետի պաշտոնը։

Նշենք, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության համագումարում Իրակլի Կոբախիձեն, ով նախկինում զբաղեցրել է կուսակցության քաղխորհրդի նախագահը, առաջադրվել էր որպես Վրաստանի վարչապետի թեկնածու։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ է դարձել արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Փոփոխության հստակ պատճառները չեն նշվում, թեև կուսակցության ղեկավարները նշում են, որ կուսակցության պրակտիկան է լավ պատրաստված թիմի մյուս անդամներին իրենց դրսևորելու հնարավորություն տալը:

Հիշեցնենք, որ շուտով Վրաստանում տեղի կունենան ընտրություններ, որոնցում իշխող կուսակցությունը հույս ունի ստանալ սահմանադրական մեծամասնություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»