Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 19:15 14-10-2026

Ապամոնտաժված շինությունների աղբի հավաքման պատճառով ճանապարհը փակ է

Oragir.News-ն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, այցելել է Շինարարների փողոց՝ տեղում հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Տարածքում ապամոնտաժված շինությունների բեկորներն ու աղբը մաքրելու աշխատանքներ են իրականացվում, ինչի պատճառով փողոցը փակվել է։ Աշխատանքների հետևանքով փողոցում բարձր աղմուկ էր, բարձրացել էր հող ու փոշի, ինչն անհանգստացնում էր բնակիչներին ու անցորդներին։

Հիշեցնենք, որ Շինարարների փողոցում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ապամոնտաժվել են քաղաքացիներին պատկանող օրինական շինությունները։

Ապամոնտաժման վերաբերյալ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը երեկ հայտարարել էր, թե Շինարարների փողոցը պետք է բարեկարգված վիճակում վերադարձվի քաղաքացիներին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկն այսօր դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ այդ շինություններն իրենց չէին խանգարում, իրենք արդեն սովորել էին դրանց և օգտվում էին մոտակայքում գտնվող խանութներից։ Նրա խոսքով՝ այժմ իրականացվող աշխատանքների աղմուկն ու փոշին անհարմարություններ են ստեղծում մարդկանց համար։

Տեսանյութ:


Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը