Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 47 րոպե առաջ - 20:30 14-10-2026

Փոխքաղաքապետն այդքան ունի, իրեն չի բավարարում, հասարակ ժողովուրդը ի՞նչ ասի. հարցում

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իր ստացած աշխատավարձը բավարար չէ իր կարիքները հոգալու համար։

«Այո՛, ունեմ այդ կարիքը, և այդ կարիքի առկայությունը խորթ չէ ո՛չ ձեզ, ո՛չ մեզ դիտող որևէ քաղաքացու։ Բոլորն էլ նկատել են, որ այն գնողունակությունը, որ ուներ 10.000 դրամը մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, այսօր այդ գնողունակությունը չունի»,- ասել էր փոխքաղաքապետը, ապա հավելել, որ իր ընտանիքն ապրում է բացառապես այն գումարով, որը նշված է իր հայտարարագրերում։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ի՞նչ խորհուրդ կտան քաղաքացիները փոխքաղաքապետին, և ինչպե՞ս են վերաբերվում նրա այս հայտարարությանը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ պաշտոնյաները ոչ թե պետք է ավելի բարձր աշխատավարձերի ձգտեն, այլ ավելի քիչ գումար ստանան՝ հավելելով, որ նրանք վարձատրվում են հարկատուների, ժողովրդի հաշվին։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ եթե փոխքաղաքապետի ստացած աշխատավարձը չի բավարարում իր կարիքները հոգալու համար, ապա ի՞նչ ասեն այն մարդիկ, որոնք բնակարանի վարձ են վճարում։

«Եթե չի հերիքում, թող գնա մի «սմեն» էլ շինարարության վրա աշխատի»,- արձագանքել է քաղաքացին՝ հավելելով, որ պաշտոնյաները երեկոյան մի սրճարանից մյուսն են զվռնում, դրա համար էլ աշխատավարձը չի բավարարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
21:48 Պարզվել է «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը․ նա պատճառել էր 1 մլն 200 հազար դրամի վնաս
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն