Սեպտեմբերի 15-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի 1 հասցեում գործող «Հավերժություն» սգո սրահի տարածքում տեղադրված՝ ծաղկեպսակ պատվիրելու վճարային տերմինալը կոտրել են և այնտեղի գողացել դրամապահոցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և Երևանի բնակիչ 36-ամյա Արամ Ս.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 15-ը ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը սգո սրահի տարածքում կոտրել է վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը․ այդ կերպ իրեն պատճառվել է մոտ 1 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: