Մամուլ 3 օր առաջ - 08:56 14-10-2026

Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու հաջորդ հերթական ընտրություններին դեռ 2 տարի կա, բայց քաղաքապետ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել։

Քաղաքապետարանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրահանգ է իջել՝ բոլոր վարչական շրջաններում աշխատանքներ իրականացնել համատիրությունների ընդդիմադիր ղեկավարների եւ ակտիվ անդամների հայտնաբերման ուղղությամբ։

Սրանք այն մարդիկ են, որ ամենօրյա ռեժիմով շփվում են քաղաքացիների հետ, հարցեր լուծում, ուստի պետք է ՔՊ-ականներ լինեն, որ ձեռքի հետ Ավինյանի փիառն անեն ու նրա համար ձայն բերեն։ Հիմա ընդդիմադիրների ակտիվ հայտնաբերման փուլն է, որն ուղեկցվում է ոչ հաճելի բացատրական զրույցներով:

Փորձում են թերություն գտնել տվյալ ղեկավարի կամ համատիրության ակտիվ անդամի աշխատանքներում՝ հասկացնելով, որ «լավով» հեռանա, հակառակ դեպքում կհեռացնեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով