Մամուլ 4 օր առաջ - 08:32 13-10-2026

«Միայնակ էլ կհաղթեմ». Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» հետ դաշինք կազմած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընտրություններին ընդառաջ միայնակ է քարոզարշավ անում։ Նա ասել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի։

Առուշանյանի ինքնավստահությունն իր դեմ է հանել տեղի ՔՊ-ական հնաբնակներին։

Մեր աղբյուրներն ասում են, որ առանց այդ էլ նրանցից շատերը վստահ են եղել, որ Առուշը չի համաձայնի դաշինքով գնալ, եւ ՔՊ-ն կորոշի այլ թեկնածուով մասնակցել, հետեւաբար՝ իրենք էլ ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենան՝ դրանից բխող հետեւանքներով։

Սակայն երբեմնի ընդդիմադիրը խառնել է նրանց պլանները՝ համաձայնելով դաշինքին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոմանք նաեւ Առուշանյանի դեմ աշխատեն, եւ, ասենք, նրա մրցակից «Ապրելու երկրի» թեկնածուն սպասվածից ավելի շատ ձայներ ստանա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով