Ներքին Միտք 6 օր առաջ - 14:09 11-10-2026

Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը, իսկ դրա համար չկա ոչ մի քաղաքական պատասխանատու

Նախօրեին տեղեկություն է տարածվում, որ բանակում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրզենային վնասվածքով։ Հերթական ողբերգական դեպքը, սահմռկեցուցիչ պարբերականությամբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Իսկ դրանից հետո ո՞րն է առաջին հրապարակումը, որ անում է պաշտպանության նախարարն օրինակ իր ֆեյսբուքյան էջում։ Հրապարակումը վերաբերում է դիրքերում ստացիոնար բաղնիքների կառուցման պիլոտային ծրագրին։

Ինչ խոսք, լավ է, որ իրականացվում է այդպիսի ծրագիր, թեեւ այդ ամենը որպես կանոն հենց քարոզչության համար է, այլ ոչ թե իրապես վիճակ փոխելու մասին։ Ու դրա ցավագին դրսեւորումն այն է, որ սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում պահվան դեպքերը։ Իսկ դրա համար չկա ոչ մի քաղաքական պատասխանատու։ Պաշտպանության նախարարը հատարարում է, թե հո ի՞նքը չէ այդ մահերի համար պատասխանատուն, իսկ վարչապետ Փաշինյանն էլ հայտարարում, թե խաղաղությունն է պատճառը, որ ինքնասպանություններ են։

Այլ կերպ ասած, չկա ոչ միայն պատասխանատվություն, այլ ըստ էության կա անպատասխանատու ցինիկ դրսեւորում, այն ողբերգական իրավիճակի պարագայում, որ առկա է զինուժում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ