Ավելին 1 տարի առաջ - 13:52 13-05-2025

ԱՄՆ-ում տղամարդը 156 շուն և կատու է պահել սարսափելի պայմաններում. նրան սպառնում է մինչև 70 տարվա ազատազրկում. AOL

ԱՄՆ Յուտա նահանգում 73-ամյա Միգել Սալգադո-Վարգասը ձերբակալվել է՝ 156 շուն և կատու իր բնակարանում անմարդկային պայմաններում պահելու համար։ Տղամարդը մեղադրվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։

Հարևանները հաճախ բողոքում էին տարեց տղամարդու տնից եկող գարշահոտությունից և կենդանիների անընդհատ հաչոցից։ Ոստիկանության՝ տարածք մուտք գործելուց հետո բացահայտվել է սարսափելի տեսարան՝ տունը լցված էր կենդանիներով, գարշահոտությամբ։ Ներքնակները փտած էին, իսկ սեղանները՝ կրծոտած։

Շները և կատուները տեղափոխվել են ապաստարաններ՝ համապատասխան խնամք ստանալու համար։ Սալգադո-Վարգասին սպառնում է մինչև 70 տարվա ազատազրկում՝ բազմաթիվ մեղադրանքներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան