Ներքին 4 տարի առաջ - 12:47 28-10-2021

Covid-ից մահացածների թվերն այժմ ներառում են նաև տան պայմաններում մահացության դեպքերը․ ԱՆ

Կորոնավիրուսից գրանցված մահացության թվերը, որոնք ամեն օր հրապարակվում են, այժմ ներառում են նաև ոչ հիվանդանոցային՝ տնային պայմաններում արձանագրված մահերը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին մեր համակարգը սինխրոնիզացվում է ՔԿԱԳ մարմնի համակարգի հետ և մեր կողմից հրապարակվող մահացության թվերը ներառում են նաև ոչ հիվանդանոցային՝ տնային պայմաններում տեղի ունեցած մահերը»,-ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։ Սակայն, ըստ նախարարի, ընդհանուր վիճակագրությունից որևէ տվյալ դուրս չի մնացել։

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին էլ 200-ից ավելի քաղաքացիներ սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան