Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 շաբաթ առաջ - 10:30 09-10-2026

Տիրադավները բացահայտումներ են սկսելու. ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ երեկ կայացած Կոլեգիայի հանդիսավոր նիստին վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը։ Հենց Մանուչարյանի ղեկավարած վարչությունում է քննվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակում վերջինս կալանավորվել է»։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ մեկ ամիս է՝ Արցախի իշխանությունները պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի շուրթերով հայտարարել են Հայաստանում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին, որոնց նպատակն էր լինելու հայաստանյան ուժերի դիրքորոշումները պարզելը՝ Արցախի հարցի եւ արցախցիների ճակատագրի վերաբերյալ։ Սակայն այդ առաջարկին մինչ այս պահը հատուկենտ ուժեր են արձագանքել՝ այն դեպքում, երբ բոլորը Փաշինյանին մեղադրում են Արցախը հանձնելու, Արցախի հարցը փակելու մեջ։ Մինչ այս պահը Արցախի քաղաքական գործիչները հյուրընկալել են երկու ուժի՝ «Հայաքվեին» և ՀՀԿ-ին։
--
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն՝ ՔՊ-ականները եկող շաբաթվա մեջ պատրաստվում են նոր թափով եկեղեցու դեմ արշավ սկսել։ «Մեր սրբազանները բացահայտումների շարք են սկսել, որոնք մաս–մաս հրամցվելու են հանրությանը, մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից»,-պատերի տակ ինքնագոհ հրճվանքով ասում են ՔՊ-ականները»։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական-հասարակական որոշ շրջանակներ քննարկում են, որ Շաքիի իրադարձություններից հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանի պաշտոնանկությունն այնքան էլ արդարացի չէր, սակայն համակարգում նրա պաշտոնանկությունն իսկական ցնծություն է առաջացրել։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, համակարգում նրան չէին սիրում:
--

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի