Ուղիղ եթեր
Մամուլ 2 շաբաթ առաջ - 08:57 08-10-2026

Ագրոպարենային վարկերի ծրագրի ժամկետը կրճատում են․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ 468-Լ՝ «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ։

Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում օգոստոսի 31-ի դրությամբ տրամադրվել է մոտ 44,04 մլրդ դրամի 24729 միավոր վարկ։ Ծրագրի գործողության ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված՝ առաջացել է դրա իրականացման ժամկետի փոփոխության անհրաժեշտություն։ Մասնավորապես, ծրագրով սահմանված 2026-2027 թվականների փոխարեն առաջարկվում է այն իրականացնել միայն 2026 թվականին։

Միաժամանակ, ծրագրի գործողության ժամկետի հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման վերջնաժամկետը։ Այդ նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագիրը պետք է կնքվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ծրագրի իրականացման ժամկետը սահմանել 2026 թվականը։ Միաժամանակ հստակեցվում է ֆինանսական կառույցի և շահառուի միջև վարկային պայմանագրի կնքման ժամկետը՝ այն սահմանելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Նշվում է, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված է ինտենսիվացմանը, պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և թվային գյուղատնտեսության զարգացմանը։

Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել