Ուղիղ եթեր
Մամուլ 2 շաբաթ առաջ - 08:46 08-10-2026

Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտենում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները: Դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե է ընտրվելու:

Ինչպես հայտնի է, ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, եւ ինքը հունիսին տված մի հարցազրույցում հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը: Չնայած այս շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը «փոշմանել» է եւ հնարավոր է առաջադրվի, սակայն մենք տեղեկացանք, որ ՀՖՖ նախագահի հարցում իշխանությունն արդեն կողմնորոշվել է ՀՖՖ նախագահ են ուզում կարգել հայկական արմատներով ֆրանսիացու Դենիս Ջորկաեֆին, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբորը:

Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական: Բայց այստեղ լուրջ խնդիր կա` նա հայերեն չի խոսում:

Ի դեպ, շրջանառվում է նաեւ ՀՖՖ փոխնախագահի թեկնածուի անունը: Նա նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանն է, մեր տեղեկություններով, Հակոբ Սիմիդյանի ընկերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել