Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:37 07-10-2026

ԱՄՆ-ը Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։

Դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում հիվանդանոցների փակման մասին հաղորդումներին։

Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։

«ԱՄՆ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի Ռուսաստանում, հատկապես Մոսկվայի սահմաններից դուրս գտնվող ամերիկացի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ կառավարության աշխատակիցները առողջության և անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով կարող են բախվել որոշ տարածաշրջաններ անձնական և ծառայողական ուղևորությունների լրացուցիչ սահմանափակումների»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ռուսաստան մեկնելու վերաբերյալ նախազգուշացումը շարունակում է մնալ ամենաբարձր՝ 4-րդ մակարդակում:

Բացի այդ, The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես Մոսկվայից պահանջել են ավելի շատ տեղեկատվություն տրամադրել Իրկուտսկի միջադեպի վերաբերյալ և կատարել առողջապահության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի