Արտաքին 3 տարի առաջ - 17:10 21-10-2022

Իրանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

Իրանի Իսլամական Հանրապետությունը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին այսօր հայտարարություն է տարածել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության սրման և անվտանգային սպառնալիքների աճի պատճառով Իրանի բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում խուսափել Ուկրաինա մեկնելուց։

«Ուկրաինայում բնակվող Իրանի բոլոր քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը՝ իրենց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում պաշտոնական Կիևը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի քաղաքների նկատմամբ հարձակումներն իրականացնում է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում