Ներքին 3 տարի առաջ - 10:30 22-08-2023

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկրի տարածքը։ Այս մասին ծանուցումը հրապարակված է դեսպանատան կայքում:

Որպես նման նախազգուշացման պատճառ նշվում է Լիտվայի` վերջերս ընդունված որոշումը` Բելառուսի հետ սահմանային երկու անցակետերը փակելու մասին, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի ու Լեհաստանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկում են բելառուսական սահմանի ամբողջական փակման հնարավորությունը:

Դեսպանությունը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Լեհաստանը փակել է սահմանային անցակետը, ինչպես նաև կոչ արել երկիրը լքելիս չանցնել Ռուսաստանով կամ Ուկրաինայով:

Բացի այդ Բելառուս այցելել պատրաստվող քաղաքացիներին դեսպանությունը հիշեցրել է, որ խնդիրների դեպքում ԱՄՆ կառավարությունը չի կարող աջակցություն տրամադրել։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»