Ուղիղ եթեր
Բաստիոն 1 ժամ առաջ - 21:00 05-10-2026

«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ Հայաստանին կխոստանան, որ նրա գործերը լավ կլինեն. Խոսրով Հարությունյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդման հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93 թթ.), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է:

Խոսրով Հարությունյանը խոսել է կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության խաչմերուկի, ԹՐԻՓՓ-ի, վերջինիս ընձեռած հնարավորությունների, նախագծի՝ իսրայելական լինելու, դրա այլընտրանքային տարբերակի գործարկման, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», վերջինից տարածաշրջանի ու միջինասիական երկրների օգուտների, իսկ Հայաստանին միայն բաժին հասնող խոստումների, Հարավային Կովկասում տեղաշարժերի մեջ Ռուսաստանի մեղավորության մասին:

«Պետք է մի բան արձանագրել, որ այսօր լոգիստիկան այլևս աշխարհաքաղաքականություն է. գլոբալ առճակատումների հիմնական խնդիրը լոգիստիկ խնդիրներն են՝ նոր միջանցքներ, ծովային հաղորդակցության նոր ուղիներ: Սա նշանակում է, որ ցանկացած երկիր փորձում է օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը և հարմարվել այն լոգիստիկ պահանջներին, որոնք ձևավորվում են գլոբալ կոնտեքստում: Արդյո՞ք Հայաստանը նման խնդրի առջև կանգնած է՝ այո: Ավելին՝ Հայաստանը այն քիչ պետություններից է, որը կանգնած է իր աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալի վերածելու անխուսափելի անհրաժեշտության առջև»,- կարծում է նա:

Խոսրով Հարությունյանը նշում է, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը բաց ծով ելք չունի, ուստի մեր անվտանգ և դինամիկ զարգացման հեռանկարները միշտ պայմանավորված են լինելու մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ, իսկ մեր հարևան երկրները շահագրգռված չեն, որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով կայացած և աշխարհաքաղաքական յուրահատուկ դերակատարում ունեցող միջազգային միավոր լինի, դա մեր խնդիրն է, ուստի մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ Հայաստանի զարգացումը եթե չի բխում հարևանների շահերից, գոնե նրանց մոտ մտահոգություններ չառաջացնի:

«Սա է մեր պրոբլեմը. դու քո աշխարհագրական դիրքով այնպիսի քայլեր կատարես, որ խոշոր խաղացողների համար հետաքրքրություն ներկայացնես, քո անվտանգությունը բխի նաև նրանց շահերից, մենք դատապարտված ենք այս խնդիրը լուծելու, իսկ լոգիստիկան, այսինքն՝ կոմունիկացիաները, այդ խնդիրը լուծելու ճանապարհին ամենաանխուսափելի և անհրաժեշտ լուծումներն են»,- ասում է Խոսրով Հարությունյանը:

Խոսելով ԹՐԻՓՓ-ի հնարավորությունների մասին՝ նա նշում է, որ Հայաստանը իսկապես ունի հնարավորություն հայտնվելու Միջին միջանցքում և դառնալու իրականում խաղաղության խաչմերուկ. «ԹՐԻՓՓ-ը մեզ չի դարձնում խաղաղության խաչմերուկ, մեզ ընդհանրապես խաչմերուկ չի դարձնում, ընդամենը մեզնով կգնան-կգան»:

Ըստ քաղաքական գործչի՝ ԹՐԻՓՓ-ը մերժել պետք չէ, սակայն եթե միայն այն գործի, Հայաստանի մյուս հատվածները այլևս չեն աշխատելու, ուստի պետք է առաջնահերթությունը տալ Բաքվից Ղազախով-Իջևանով-Դիլիջանով-Վանաձորով դեպի Ղարս գնացող միջազգային երթուղու գործարկմանը:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները