Ուղիղ եթեր
Արտաքին 3 ժամ առաջ - 13:51 05-10-2026

Թրամփի վարչակազմը սկսել է հետևել Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետևում է Ռուսաստանում ժանտախտի ենթադրյալ դեպքի և դրա հետ կապված կարանտինային միջոցառումների մասին տեղեկություններին․ Axios-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ վարչակազմը «տեղյակ է» իրադարձություններին և «գնահատում է» իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները։ Սպիտակ տանը պաշտոնապես հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը՝ հարցերն ուղղելով Պետդեպարտամենտին, որը հարցմանը պատասխան չի տվել։

Մինչ այդ ռուսական իշխանությունները հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Իրկուտսկի ժանտախտային ինստիտուտի աշխատակցուհին հոսպիտալացվել էր ծանր թոքաբորբի ախտանիշներով և հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել։ ԶԼՄ-ները, իրենց հերթին, գրում էին, որ նա դարձել է թոքային ժանտախտի զոհ։ Վարկածներից մեկի համաձայն՝ 27-ամյա աղջիկը վերադարձել էր Բուրյաթիա կատարած աշխատանքային գործուղումից, որտեղ Մոնղոլիայի հետ սահմանին արձանագրվել էր ժանտախտի օջախ։ Մեկ այլ վարկածով՝ նա լաբորատորիայում պատահաբար կոտրել էր վտանգավոր բակտերիայով փորձանոթը։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հերքել է երկրորդ վարկածը՝ հավաստիացնելով, որ ախտածին միկրոօրգանիզմների հետ աշխատանքում արտակարգ պատահարներ չեն գրանցվել։ Չնայած դրան՝ Շելեխովի հիվանդանոցը, որտեղ մահացել էր աղջիկը, փակվել է կարանտինի, իսկ մահացածի հետ շփված 189 մարդ հայտնաբերվել և հոսպիտալացվել է։

Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտարարել էր, որ հոսպիտալացվածների մոտ հիվանդության նշաններ չկան, իսկ լաբորատոր հետազոտությունների արդյունքները բացասական են։ Հոկտեմբերի 3-ի առավոտյան Բայկալսկի վարչակազմը բնակիչներին հորդորել էր ժանտախտից մահվան դեպքի պատճառով ժամանակավորապես չայցելել Շելեխով և հարևան բնակավայրեր, սակայն ավելի ուշ հեռացրել էր այդ հրապարակումը։

Ժանտախտը սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է Yersinia pestis բակտերիան։ Հիվանդության հիմնական ձևերն են՝ բուբոնայինը, թոքայինը և սեպտիկը։ Ամենահաճախ մարդը վարակվում է կրծողների վրա գտնվող վարակված լվերի կծելուց։ Թոքային ձևը փոխանցվում է մարդուց մարդուն՝ շնչառական ուղիներով։ ԱՀԿ-ի տվյալներով՝ եթե պացիենտը վարակվելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում հակաբիոտիկներ չի ստանում, մահվան հավանականությունը 100% է։

Ռուսաստանում ժանտախտի վերջին գրանցված դեպքը եղել է 2016 թվականին Ալթայում․ այդ ժամանակ հիվանդացել էր 10-ամյա մի տղա, որը մորթազերծել էր մկնասկյուռի դիակը և վարակվել վնասված մաշկի միջոցով։ Ժամանակին ցուցաբերված բուժման շնորհիվ տղան ողջ էր մնացել։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
17:28 «Քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը «կրկնակի պղծություն» է. Մելիքյան