Ուղիղ եթեր
Արտաքին 58 րոպե առաջ - 16:20 05-10-2026

Թուրքիայում սեպտեմբերյան գնաճը նվազել է

Թուրքիայում սեպտեմբերին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 29,7%-ով, հայտնում է Trading Economics-ը՝ վկայակոչելով TurkStat-ի տվյալները։

Սա աճի նվազագույն տեմպն է գրեթե հինգ տարվա ընթացքում (2021 թվականի նոյեմբերից ի վեր)։
Օգոստոսին ինֆլյացիան կազմում էր 31,5%։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում ակնկալում էին, որ անցյալ ամիս այն կդանդաղի մինչև 30,3%։

Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները թանկացել են 27,6%-ով, հագուստն ու կոշիկը՝ 13,2%-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը՝ 31,6%-ով, իսկ կենցաղային ապրանքները՝ 23,8%-ով։ Բնակարանային-կոմունալ ծառայությունների արժեքն աճել է 40%-ով, տրանսպորտային ծառայություններինը՝ 35,1%-ով, կրթական ծառայություններինը՝ 48,6%-ով, բժշկական ծառայություններինը՝ 43,3%-ով, իսկ ապահովագրական և ֆինանսական ծառայություններինը՝ 31,9%-ով։

Սրճարաններում, ռեստորաններում և հյուրանոցներում գներն աճել են 29,5%-ով։

Երկրում սպառողական գները սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել են 1,8%-ով, ինչպես նաև օգոստոսին։
Թուրքիայում արտադրողների գները (PPI ինդեքս) անցյալ ամիս տարեկան կտրվածքով ավելացել են 27,4%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 2,1%-ով։ Օգոստոսին այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 28% և 2,6%։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
17:28 «Քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը «կրկնակի պղծություն» է. Մելիքյան