Ներքին 1 ժամ առաջ - 15:42 03-10-2026

Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը

Հանրապետության հրապարակում ներկայացվել են նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով ձեռք բերված դպրոցական նոր ավտոբուսները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին։

Այսպիսով` կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով կապահովվի ճանապարհների ենթակառուցվածքի լիարժեք պատրաստվածությունը և դպրոցական ավտոբուսների ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է երթևեկության անվտանգության և երեխաներին տեղափոխող վարորդների որակավորման, պատշաճ արտաքին տեսքի, այդ թվում՝ հագուստի ապահովումը։

Ծրագրի շրջանակներում 5 բնակավայրերի համար առաջիկայում նշված մեխանիզմներն արդեն գործարկված կլինեն: Նախատեսված է, որ Արագածոտնի մարզի Գետափ բնակավայրի երեխաները կհաճախեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի երեխաները կհաճախեն Ջիլի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Աճարկուտ բնակավայրի երեխաները՝ Կիրանցի դպրոց, Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրի երեխաները՝ Լուսաձորի դպրոց, Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի երեխաները՝ Պարույր Սևակի կրթահամալիր:

Գետափի դպրոցում սովորում է 13 երեխա: Մինչև Արագածավան հեռավորությունը 9,5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 11 րոպե: Ծափաթաղի դպրոցում սովորում է 27 երեխա: Մինչև Ջիլ հեռավորությունը 10,6 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 9 րոպե:

Տիգրանաշենի դպրոցում ներկայումս երեխա չի սովորում, 11 երեխա հաճախում են Պարույր Սևակի կրթահամալիր: Մինչև Պարույր Սևակ հեռավորությունը 4 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե: Աճարկուտի դպրոցում սովորում է 10 երեխա: Մինչև Կիրանց հեռավորությունը 2,8 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 4 րոպե: Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 42 երեխա (որոնցից 6-ը՝ նախակրթարան): Մինչև Լուսաձոր հեռավորությունը 5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե:

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան