Ներքին 2 ժամ առաջ - 15:30 03-10-2026

Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի սանիկը՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը, ձերբակալվել է։

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։

Ուշագրավ է, որ նման մեղադրանքների պարագայում Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հրազդանում Կոտանյանների ընտանիքի անունը վաղուց է շրջանառվում։ Տեղացիները պատմում են, որ Սևակ Միքայելյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո տրանսպորտի քաղաքային երթուղին տրամադրվել է Կոտանյանների որդիների շահագործմանը, որից հետո մրցույթ է անցկացվել և այն սպասարկում է «Մուլտի տրանսպորտը»։

Փորձեցինք Հենրիկ Կոտանյանի վերաբերյալ տեղեկությունները ճշտել Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանից։

Վերջինս մեր հարցերին չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե իրեն հարմար չէ խոսել։

Երբ քաղաքապետին հարցրինք՝ Հենրիկ Կոտանյանին մեղադրանք առաջադրվե՞լ է, Սևակ Միքայելյանը կարճ պատասխանեց՝ «Երեկոյան զանգեք»։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան