Մամուլ 4 տարի առաջ - 10:11 07-04-2022

ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մեկ շաբաթ է Սյունիքում է

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Երեկ գրել էինք, որ Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները ՔՊ-ական պատգամավորների հետ անցած շաբաթ-կիրակի խորհրդավոր այց են կատարել Գորիս, բայց չեն հանդիպել Գորիսի համայնքային ղեկավարության հետ։

Պարզեցինք, որ նրանք Գորիսի հատուկ կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ այցելել են Տեղ համայնքի սահմանային դիրքեր, հանդիպել Արցախից տեղահանված եւ Տեղում ապաստանած փախստականների հետ։ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ ասաց, թե տեղյակ չի եղել, որ բրիտանացիներ են ժամանելու, պատահաբար է տեսել նրանց՝ սահմանային հատվածում։ Ապա հավելեց՝ լսել է, որ անգլիացիներն այցելել են դիրքեր։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն ընդդիմադիրներին է արգելում այցելել դիրքեր։

Ի դեպ, արդեն մեկ շաբաթ է, ինչ Երկրապահը՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Սյունիքում է՝ ԵԿՄ-ի վերակազմակերպում է գնում, նաեւ վաշտ են ձեւավորում տեղի երկրապահներից։ ՊՆ-ին են դիմել, որ Երկապահին չկանչեն եռամսյա զորահավաքին, թույլ տան, որ իրենք ինքնակազմակերպվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով