Երևանում կարմիր գծերի սակագների կտրուկ թանկացումից բացի, վարորդները բախվել են մեկ այլ՝ շատ ավելի լուրջ համակարգային խնդրի։ Տուգանքների պատշաճ ծանուցման համակարգն այնքան անմխիթար վիճակում է, որ քաղաքացիները հաճախ իրենց խախտումների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ բանկային հաշիվների վրա կալանք է դրվում։
Ոլորտի փորձագետ Արտակ Խաչատուրովը
Oragir.News-ի հետ զրույցում բացահայտում է «Հայփոստ»-ՀԿԱԾ-Քաղաքապետարան շղթայի խնդիրներն ու «ծանուցումների աբսուրդը»։
Բանախոսն անդրադառնում է պետական մակարդակով ընդունված այն որոշմանը, որով փորձում են քաղաքացիներին անցկացնել էլեկտրոնային ծանուցումների (զեղչերի խոստումով), քանի որ ավանդական թղթային նամակների համակարգը ձախողվել է։
Սակայն իրական պատկերը, ըստ փորձագետի, մնում է աղետալի, հատկապես՝ կարմիր գծերի տուգանքների մասով, որտեղ թանկացումներից բացի ոչ մի դրական փոփոխություն չի եղել։
Խաչատուրովը բացահայտում է, որ այս վատ կազմակերպված աշխատանքի պատճառով քաղաքացիները տուգանքների մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ հաշիվների վրա կալանք է դրվում։
Ամփոփելով քաղաքապետարանի գործունեությունը՝ Արտակ Խաչատուրովը փաստում է, որ զարգացման ոչ մի ռազմավարություն չկա, կա միայն բյուջեն լցնելու մոլուցք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան