Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 16:00 02-10-2026

Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հակասոցիալական քաղաքականությունը շարունակվում է։ Այս անգամ էլ ՔՊ-ական իշխանություները կտրում են թաղման նպաստը՝ 200 հազար դրամը, բացառությամբ անապահովության համակարգում գրանցված քաղաքացիների։ Բայց դա անում են ոչ ագահությունից դրդված, ոչ էլ ժողովրդի հանդեպ ատելությամբ պայմանավորված, այլ կտրում են, որ կենսաթոշակները 1000 դրամով բարձրացնեն։

«Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1-ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ՝ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա»։ Այս մասին հոկտեմբերի 1-ին՝ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Ի՞նչ կտա թոշակառուին այս բարձրացումը։

Հազար դրամը մեծ գումար է։ Դրանով կարելի շատ բան գնել։ Օրինակ՝ թոշակառուն ամսական մի քանի անգամ գնում է Լառնակա։ Հազար դրամով նա կարող է մեկ ուրիշ քաղաք էլ գնալ, ընդլայնել իր ճանապարհորդությունների քարտեզը։

Թոշակառուն հազար դրամով կարող է ճանապարհին մի քանի խաշած եգիպտացորեն ուտել կամ կարկանդակ։ Ասում են, թե ով ճանապարհին կարկանդակ ու եգիպտացորեն է ուտում, նա հետո դառնում է վարչապետ ու ԱԽ քարտուղար։ Այս առումով՝ հազար դրամը դեպի քաղաքական բարձր պաշտոն տանող ընթացքն է ապահովում։

Հազար դրամով կարելի է նաև մի քանի գրամ միս գնել։ Ասում են՝ թոշակառուները հազիվ են ծայրը ծայրին հասցնում և միս չեն ուտում, քանի որ մսի փող չունեն։ Ահա, հազար դրամով թոշակները բարձրացնելու արդյունքում թոշակառուն կարող է այդ գումարով միս գնել։ Ճիշտ է՝ ոչ շատ, մի քանի գրամ։ Սակայն դա մեծ բան է՝ ոչնչի հետ համեմատած։

Թոշակառուները հազար դրամով կարող են նաև մշակութային միջոցառումների մասնակցել։ Օրինակ՝ կարող են մի քանի տասնամյակ խնայել այդ հազար դրամները, կուտակել և Թաթայի համերգի տոմս գնել։ Դա շատ կուրախացնի թոշակառուներին, հատկապես եթե համերգը դրված լինի նոյեմբերի 9-ին։

Հիշենք, որ ընտրություններից առաջ 10 հազար դրամով անակնկալ բարձրացրեցին թոշակները։ Ընդդիմախոսներն ասացին, թե դա կենսաթոշակառուներին բաժանված յուրատեսակ ընտրակաշառք էր։ Հիմա ի՞նչ կարող են ասել նույն ընդդիմախոսները։ Այս հազար դրամով բարձրացումն է՞լ է ընտրակաշառք։ Ի՞նչ են ակնկալում ՔՊ-ական իշխանությունները կենսաթոշակառուներին տրված այս հազար դրամի դիմաց։

Ենթադրելի է, որ երախտագիտություն են ակնկալում ՔՊ-ական իշխանություններին և անձամբ Արսեն Թորոսյանին ուղղված։ Երախտապարտ հայ ժողովրդի տատիկներն ու պապիկները գուցե մի ցույց կազմակերպեն ՔՊ գրասենյակի առաջ, ձեռքերը վեր պարզած՝ փառք տան Բարձրյալին և երկար կյանք մաղթեն Փաշինյանին ու Թորոսյանին, որոնք ապօրինաբար հարստացած նախկին պաշտոնյաներից, ռուսամետ օլիգարխներից խլված փողերից մի հազար դրամ էլ տալիս են թոշակառուներին։

Իսկ եթե առանց սարկազմի՝ ապա հազար դրամով կենսաթոշակը բարձրացնելը այս կատաղած գնաճի պայմաններում ծաղր է։ Գրեթե ամեն ինչ թանկացել է։ Տրանսպորտը, սնունդը, տան վարձը ահավոր թանկացել են։ Հոսանքի ու գազի հաշվիչները արագ են պտտվում։ Շուտով նաև ջրի հաշվիչը կփոխեն, որ այն նույնպես արագ պտտվի։ Այս թանկացումների ֆոնին հազար դրամը չնչին գումար է, ողորմություն նետված կենսաթոշակառուին։ Իսկապես ամոթ է։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
18:23 Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա իրականացնեին
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին