Սեպտեմբերի 30–ին ՀՀ ՊՆ համապատասխան կառույցի թիվ 1 որոշմամբ նախաձեռնվել է երաժշտական «զինատեսակների» հերթական խմբաքանակի ձեռքբերումը։
Հայկական բանակը կհամալրվի 3 թիմպանով, 1 քսելոֆոնով, 7 ծնծղաներով, 5 տենորով, 10 մեղմոցով և կրկին թմբուկների հավաքածուով։ Հետաքրքիր է, որ մրցույթներն արտացոլող կայքում հայտարարություններն այնպես են տեղադրվել, որ վերնագրում չի երևում պատվիրատուն՝ ՀՀ ՊՆ–ն։
Հիրավի, մարգարեական էին ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքերը, որ անգամ օտար բանակի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չի արժանանա ՀՀ ՊՆ կողմից գեթ մեկ կրակոցի։
Գուցե կրակելու փոխարեն պետք է նվագեն և պարեն։