Ներքին 2 ժամ առաջ - 12:00 03-10-2026

Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի նոր կենսաչափական անձնագրի անվտանգային և պաշտպանական հիմնական տարրերը, որոնք, փաստաթուղթը դարձնում են աշխարհի ամենաանվտանգ անձնագրերից մեկը։

Անձնագրի էջերում առաջին հայացքից չնկատվող պաշտպանական տարրերից են միջնադարյան ճարտարապետական նմուշներից վերցված հայկական վարդազարդերն ու երկրաչափական նախշերը։ Հատուկ մշակման արդյունքում դրանք վերածվել են միահյուսված ցանցի, որի ամենանուրբ գծերն ու առկա գրառումները տեսանելի են միայն խոշորացույցով։

Երկրորդ անվտանգային տարրը խաղաղության աղավնին է։ Ուլտրամանուշակագույն լույսի ներքո էջերում հայտնվում է աղավնու պատկերը, իսկ էջերն արագ թերթելիս ստեղծվում է տպավորություն, թե այն թռչում է։

Երրորդ կարևոր տարրը եռագույն մարաթելն է։ Ըստ Արփինե Սարգսյանի՝ թեև մարաթելեր կան աշխարհի բոլոր անձնագրերում, Հայաստանի համար մշակվել է հատուկ լուծում․ անձնագրի թղթի բաղադրության մեջ ավելացվել է Հայաստանի դրոշի տեսքով մարաթել, որը նույնպես տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսի ներքո։

Նախարարի խոսքով՝ նշված տարրերը նոր կենսաչափական անձնագրի պաշտպանական մեխանիզմներից ընդամենը մի քանիսն են։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»