Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:21 02-10-2026

Ադրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մատները

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:

Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:
Արփի Ավետիսյանը պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը նկատել են կնոջ դպրոցական երկու երեխաները՝ որդին ու դուստրը: Դպրոցից վերադարձառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպքերը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից վերցրել է հեռախոսը:

Ըստ Արփի Ավետիսյանի՝ քույրը մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:

Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից և ոտքից վիրավոր կինը դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Հետո արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան