Արտաքին 5 տարի առաջ - 14:00 07-05-2021

Մինեսոտայի նահանգում բանկի աշխատակիցներին պատանդ են վերցրել

Մինեսոտայի նահանգի Սենթ Քլաուդի ոստիկանները բանակցություններ են սկսել հանցագործների հետ, որոնք պատանդ են պահում բանկի աշխատակիցներին: Այս մասին հաղորդել է Fox News-ը:

Ոստիկանները հայտնում են, որ մեկ կամ մի քանի անհայտ անձինք պատանդներին պահում են Wells Fargo մասնաճյուղում: Նախնական տեղեկություններով՝ բանկի աշխատակիցները պատանդ են վերցվել, երբ չարագործները փորձել են գողություն կատարել: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվությունը դեռևս չի հստակեցվել:

Միջադեպի հետաքննությանը միացել է ՀԴԲ-ն: Ըստ ունեցած տվյալների՝ ոստիկանություն գողության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 22:00-ին: Բանկում գտնվող մարդկանց թիվն անհայտ է:

18:30-ի սահմաններում Twitter-ում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես ձեռքերը բարձրացրած մի մարդ դուրս է եկել բանկից և մոտեցել հատուկ նշանակության ջոկատին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով