Սպորտ 2 շաբաթ առաջ - 13:04 02-10-2026

Ռոնալդուի շուրջ սկանդալը չի պառակտի Պորտուգալիայի հավաքականը․ Ժեզուս

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը մեկնաբանել է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Դանիայի թիմի նկատմամբ տարած 4։2 հաշվով հաղթանակից հետո։

«Ինձ համար դժվար չէ կենտրոնացած մնալ։ Դժվար է չհասկանալ, թե ինչ է կատարվում թիմի ներսում, չիմանալ, թե ինչպես մարզել խաղացողներին։ Կարևորն այն է, թե մենք ինչ պետք է անենք։

Մնացածն ինձ չի հետաքրքրում։

Այն, ինչ կատարվում է, չի պառակտի թիմը։ Մենք չենք պառակտվի։Այս իրավիճակը մեզ չի բաժանի», - 72-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է պորտուգալական A Bola-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին հեռացավ Պորտուգալիայի հավաքականից, այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը հայտարարեց, որ նա չի լինի մեկնարկային կազմում Դանիայի դեմ Ազգերի լիգայի խաղում։ Ավելի ուշ հարձակվողը մեկնաբանեց իր հեռանալը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով