ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված Քրիստա Գեյլ Փայքը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո. մահապատիժը տեղի չի ունեցել, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։
«Փայքը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո», – նշում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ Փայքին ներարկել են պենտոբարբիտալի երկու չափաբաժին, սակայն վերջին չափաբաժնի ներարկումից ավելի քան 40 րոպե անց նա դեռ ողջ է եղել։
Վկաներին դուրս են բերել մահապատժի սենյակից, որից հետո Թենեսիի քրեակատարողական վարչությունը հաստատել է, որ Փայքը ողջ է մնացել։
Փայքը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության մեջ։ Նա պետք է դառնար Թենեսիում վերջին ավելի քան 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։