Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 23:28 30-09-2026

Զախարովան հեգնել է ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանի հանրությանը. քաղաքագետ

«Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, երբ ասում էր, որ հայ–ռուսական հարաբերությունն այլեւս առաջվանը չի լինելու։ Միգուցե այն ավելի լավն է լինելու», այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, պատասխանելով ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին։

Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Դուք կարծում եք, որ Զախարովան Փաշինյանի՞ն է հեգնել։ Թերեւս իզուր։ Նա հեգնել է Հայաստանի հանրությանը, գուցե՝ նույնիսկ ակամա։ Այսինքն, Զախարովան ինքն էլ գուցե համոզված է, որ հեգնել է Փաշինյանին։ Գործնականում, նա հեգնում է Հայաստանի հանրությանը, համենայն դեպս այն հատվածին, որը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը խզում է հայ–ռուսական հարաբերությունը։

Գործնականում, նա քանդում է այդ հարաբերության ավանդական մոդելը։ Այն, ինչ խոշոր հաշվով ակնկալում է Ռուսաստանը։ Ավանդական մոդելը Մոսկվայի համար այլեւս խնդիր է։ Ի՞նչ մոդել է կառուցվելու։ Դեռ պարզ չէ։ Առայժմ քանդման պրոցեսն է, իսկ նոր մոդելը կձեւավորվի արդեն մակրոմակարդակում տեղի ունեցող քաղաքական շարժերի արդյունքում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի