Ներքին 2 շաբաթ առաջ - 16:35 30-09-2026

Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «1938-ի սեպտեմբերի 30-ին եվրոպական քառյակը Մյունխենում «փուռը տվեց» Չեխոսլովակիայի Սուդեթական մարզը,իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Շառլ Միշելն ու Մակրոնը քաջալերեցին Արցախի հանձնումն Ադրբեջանին։

1938-ի սեպտեմբերի 30-ը եվրոպական տերությունների բացահայտ ցինիզմի օրն է խորհրդանշում։ Այդ օրը Ֆրանսիան,Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Գերմանիան առանց Չեխոսլովակիայի որոշեցին նրա ճակատագիրը՝ Սուդեթական մարզը հանձնելով Գերմանիային։

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Սուդեթական մարզի բռնակցմանն իրենց համաձայնությունը փորձում էին բացատրել նրանով, որ Գերմանիան խոսք է տվել Եվրոպայում այլեւս որեւէ նոր տարածքային փոփոխություն չանել։

Ֆրանսիան, մոռանալով ֆրանս-չեխական դաշինքի մասին, «փուռը տվեց» իր դաշնակցին, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն իր համաձայնությունը հիմնավորում էր «խաղաղություն բերելու» հեռանկարով։

Արդյունքում, կարճ ժամանակ հետո, սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, Փարիզն ընկավ, իսկ Լոնդոնը հայտնվեց գերմանական օդուժի ռմբակոծության տակ։

Տասնամյակներ անց եվրոպական կառույցների հովանավորությամբ ու քաջալերմամբ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Այս ամոթալի գործարքում մեծ է Շառլ Միշելի ու Էմանուել Մակրոնի դերակատարությունը։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց սկսվեց Արցախի բլոկադան, իսկ 2023-ի աշնանը ՝ արցախահայերի բռնագաղթը Արցախից։

Թե 1938-ին եւ թե 2022-ին եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում