Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:25 25-02-2023

Խաղաղություն ոչ թե Հայաստանի հաշվին, այլ խաղաղություն Հայաստանի համար․ Վահե Հովհաննիսյան

«Այն, ինչ կատարվում է Արցախում, ունի անհանգստացնող միտումներ։ Խնդիրը Ռուբեն Վարդանյանը, Արային Հարությունյանը չեն, խնդիրը այն մթնոլորտն է, որ այսօր կա պաշտոնական Ստեփանակերտում, պաշտոնական Երևանում, հայ հասարակության մեջ և այն ստվերային պրոցեսը, որ մենք շատ հաճախ իմանում ենք կա՛մ ադրբեջանական մամուլից, կա՛մ միջազգային հեղինակավոր գործիչներից, բայց ոչ Երևանից կամ Ստեփանակերտից»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչ է պետք սպասել Բրյուսելից, արդյոք հերթական կուլիսային պայմանավորվածությանն ականատես կլինենք, Հովհաննիսյանն ասաց․ «Երևանը տանում է հանիբբալիզմի գիշատչային փիլիսոփայության քաղաքականություն․ զիջենք, ուտենք մեր մի մասը, որ մնացածը ավելի կուշտ ու ապահով ապրի։ Դա Երևանի փիլիսոփայությունն է, որը իրական քաղաքական քաղաքականության մեջ կրում է հետևյալ բնույթը․ համաձայն եմ բոլոր զիջումներին, ինչ որ տեսականորեն կայություն ստանալու համար է։ Պաշտոնական Երևանը տանում է ընդգծված հակառուսկաան գիծ, որը չի արտահայտվում վիրավորանքների կամ այլ տիպի դեմարշներով, այլ ուղղակի տարվում է համառ, արդեն ակնհայտ քաղաքականությամբ՝ ողջ պրոցեսը տեղավորելու արևմտյան հարթակներում»։

Հովհաննիսյանը նկատեց, որ մեզ պետք է խաաղաություն ոչ թե Հայստանի հաշվին, այլ խաղաղություն Հայսատանի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան