Արտաքին 2 շաբաթ առաջ - 11:56 30-09-2026

ԱՄՆ-ն և Իրանը անցել են hակամարտության կարգավորման երաշխիքների քննարկմանը. Al Arabiya

ԱՄՆ-ը և Իրանը անուղղակի բանակցությունների ընթացքում անցել են հակամարտության կարգավորման պլանի իրականացման մեխանիզմի և երաշխիքների համաձայնեցմանը։ Այս մասին հայտնել է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններն անցել են պլանի իրականացման մեխանիզմի և երաշխիքների տրամադրման քննարկման փուլ», - մեջբերում է հեռուստաալիքը զրուցակցի խոսքը։

Նրա տվյալներով՝ միջնորդներն արդեն փոխանցել են Վաշինգտոնի պատասխանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ Իրանի առաջարկած յնթօրյա պլանը կարիք ունի «էական շտկումների», նախքան որևէ առաջընթացի մասին խոսելը։ Ընդ որում, ներկայումս գլխավոր հարցերն են դարձել պայմանավորվածությունների կատարման կարգը և այն, թե կողմերից որն է սկսելու գործել առաջինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters գործակալությունը՝ հղում անելով խորհրդակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյային, Արաղչին ստացել է ամերիկյան կողմի մեկնաբանությունները վստահության ամրապնդման առաջարկված պլանի վերաբերյալ կատարցի միջնորդների հետ հանդիպման ժամանակ Դոհայում՝ երեքշաբթի երեկոյան։ Ակնկալվում է, որ այսօր իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կքննարկի այդ առաջարկները Թեհրանում։ Գործակալության տեղեկություններով՝ հիմնական տարաձայնությունները վերաբերում են պլանի շրջանակներում քայլերի հաջորդականությանը, որն ուղղված է հունիսին ստորագրված ամերիկա-իրանական փոխհասկացվածության հուշագրի ընդլայնված տարբերակին վերադառնալուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում